Միջազգային

Վենեսուելայի ընտրութուններում հաղթում է ընդդիմությունը

Վենեսուելայի ընտրութուններում հաղթում է ընդդիմությունը: Երկրի ազգային ընտրական խորհրդի հրապարակած առաջին արդյունքները վկայում են, որ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի՝ կիրակի կայացած ընտրությունների արդյունքում երկրի խորհրդարանում կփոխվի ուժերի հարաբերակցությունը: Վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ ձայների մեծամասնությունը ստացել են գործող ռեժիմի ընդդիմախոսները: ՏՍՍՍ գործակալության փոխանցմամբ, երկրի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի քաղաքականության հետևորդները նոր խորհրդարանում փոխրամասնություն կկազմեն: Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն ընտրություններից հետո տեսաուղերձ է հղել ժողովրին, որում հայտարարել է, որ ճանաչում է քվեարկության արդյունքները:

Back to top button