
Հանրապետության բոլոր 1997 տեղամասերի արդյունքներն ամփոփելուց հետո՝Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունները երեկ կայացած հանրաքվեում ընդունվել են։
Ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի՝ «նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը»։
Ըստ նախնական պաշտոնական տվյալների՝ Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 63,35 տոկոսը կամ 825622 ձայն, որը կազմում է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 32,42 տոկոսը։
Դեմ է քվեարկել մասնակիցների 32,35 տոկոսը կամ 421593 ձայն, որը կազմում է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 16,42 տոկոսը
Դեկտեմբերի 6- ին կայացած քվեարկությանը 2 մլն 566 հազ. 730 ընտրողից մասնակցել էր 1 մլն 296 հազ.368- ը կամ 50.51 տոկոսը։





