Հասարակություն

Ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել է 622,643 քաղաքացի

lusinevasilyan
ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ժամը 14:00-­ի դրությամբ մասնակցել է 622 հազար 643 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24.26 տոկոսը: Տվյալները ներկայացրել է ՀՀ հանրաքվեի հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը:

Մարեզերից մասնակցության առումով ամենաակտիվը այս պահի դրությամբ էլ շարունակում է մնալ  Սյունիքը: Այն արդեն մասնակցության մոտ 34 տոկոսանոց ցուցանիշ է ապահովել: Հաջորդում են Արարատը մասնակցության  30.46 տոկոս և Վայոց ձորը՝ 27.25 տոկոս ցուցանիշներով:

Ժամը 14-ի դրությամբ ամենապասիվը Շիրակի մարզն է: Այստեղ առայժմ քվերակվել է ընտրելու իրավունք ունեցողների 18.81 տոկոսը: Մասնակցության 21.98 տոկոս ցուցանիշ է ապահովել  Լոռին, 23.25՝ Կոտայքը:

Հիշեցնենք, ըստ Հանրաքվեի մասին օրենքի՝ նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվերակել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկվածների ¼-ը:

election 14.00kyh-election kyh-election1 shahsuvaryan1

Կարդացեք նաև

Back to top button