Հասարակություն

Մինչև կեսօր ոստիկանությունը 31 ահազանգ է ստացել

lusinevasilyan
Մինչև կեսօր ոստիկանությունը 31 ահազանգ է ստացել: Դրանցից 27-ի համար հիմք են հանդիսացել լրատվամիջոցների հրապարակումները:  Դեպքերից 5-ը առնչվել է քվեարկությունը ուղղորդելուն, 4-ը՝ լրագրողական, իսկ  5-ը՝ դիտորդական գործունեությունը խոչընդոտելուն: 3 ահազանգ վերաբերել է ընտրակաշառքի փորձին: Այս տեղեկություններն այսօր Հանրաքվեի ընտրական հանձնաժողովում ներկայացրել է ՀՀ ոստկանության աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ դեպքերն ուսումնասիրվում են, կատարվում են ստուգումներ: Գործերն ըստ ենթակայության կուղարկվեն ոստիկանության ստորաբաժանումներ:

Ոստիկանության ներկայացուցիչն անդրադարձավ նաև մինչև հանրաքվեի օրը ստացված դիմումներին: Մինչև դեկտեմբերի 6-ը խախտումների մասին 25 ահազանգ է  ստացվել: Դրանք հիմնականում հիմնվել են լրատվամիջոցների հրապարակումների վրա:  Դրանցից 7-ը վերաբերել են ընտրակաշառքներին, 9-ը՝ընտրական իրավունքի իրականացմանը, 2-ը հանրահավաքը կամ քարոզարշավը խոչընդոտելուն, մնացածն է, ընտտրացուցակների անճշտություններին: 3-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 17-ով այս պահին քննությունն է ընթավում, 3 գործ ուղարկվել է Հատուկ քննչական կոմիտեի Լոռու և Սյունիքի ստորաբաժանումներ:

Կարդացեք նաև

Back to top button