
«Ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան է սառեցրել «Թուրքական հոսք» նախագիծը», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը: TRT Haber-ի փոխանցմամբ, Էրդողանն ասել է, թե Անկարան որոշել է դադարեցնել նախագծի իրականացումը մինչև ռուս-թուրքական հարաբերություններում վերջին լարվածությունը: «Պատճառն այն է, որ Մոսկվան չի կատարել Թուրքիայի պահանջները», ասել է Էրդողանը՝չնշեով, սակայն, թե ինչ պահանջների մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ «Թուրքական հոսքի» սառեցման մասին Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին օրերս: Նախագիծը ենթադրում էր Սև ծովով Ռուսաստանից Թուրքիա գազամուղի կառուցում, աշխատանքները պետք է մեկնարկեին 2016 թվականի հունիսից:
Ռուս-թուրքական էներգետիկ նախագծերի սառեցման ֆոնին Անկարան ակտիվացնում է Ադրբեջանի հետ համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը: SOCAR Turkey Enerji ընկերության տնօրեն Քենան Յավուզը թուրքական Akşam թերթին ասել է, որ Բաքուն և Անկարան նոր թափ են հաղորում Տրանսանատոլիական գազամուղի՝ TANAP-ի շինարարությանը:
Քենան Յավուզը միաժամանակ նշել է, որ չի հավաթում, թե Մոսկվան կդադարեցնի ռուսկան գազի մատակարարումները Թուրքիա:




