

Դաշնակցությունն այսօր անկեղծացել է և ասել, որ ուզում է պետական կառավարման այնպիսի համակարգ, ինչպիսին Դաշնակցությունում է։ Դաշնակցությունը քարոզարշավն ավարտում է 60 հանդիպում անցկացնելուց հետո, յուրաքանչյուր հանդիպմանը պատասխանել են առնվազն 10-15 քաղաքացու հարցերի եկ եզրակացրել, որ մեր ժողովուրդը շատ բազմազան է , «այո» էլ կա, «ոչ» էլ կա, անտարբեր էլ կա, հուսահատվածներ էլ կան»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե իշխանության կողմից առաջ քաշած թեզերի հետ համաձայն լինելով՝ ժողովուրդը իրենց կընկալի որպես իրշխանություն մաս,այլ ոչ ընդդիմություն: Այն, ինչ չի հաջողվել է Դաշնակցությանը 20 տարի առաջ, ուզում են այսօր իրականացնել:
Բարեփոխումների գաղափարակիրը, ըստ Արմեն Ռուստամյանի, հենց ՀՅԴ- ն է, ոչ թե ՀՀԿ- ը եւ պետք չէ այս կուսակցությանը Սերժ Սարգսյանի հաճախորդ անվանել։ «Սաղ կյանքը եթե մեկը հաճախորդ ա եղել, չի կարա ուրիշներին հաճախորդ ասել»,- ասում է Ռուստամյանը։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, սակայն, ցավով է նկատում, որ չեն կարողացել այս ամբողջ քարոզարշավի ժամանակ բանավեճի մեջ մտնել հատկապես «Ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչների հետ, քանի որ այդ ճամբարի ներկայացուցիչներն ամեն անգամ հրաժարվել են հրապարակային ու բովանդակային քննարկումներից:
Աղվան Վարդանյանը նկատում է, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ մարդկանց հուսահատեցնում են ու անտարբերության են մղում, ու ասում, որ իրենցից ոչինչ կախված չէ: Սակայն ՀՅԴ –ն փորձել է քաղաքացիներին վստահություն և ինքնահարգանք ներշնչել, որ իրենք գիտակցված կատարեն իրենց ընտրությունը։
Ի դեպ՝ կուսակցությունն այն կարծիքին է, որ հանրաքվեն կեղծելու մասին խոսակցություններն անիմաստ են, եթե թեման բացողները տեղամասերում իրենց մարդիկ չունեն: Ավելի լավ է դրանից խոսեն: «Տեղերում եղեք եւ վերահսկեք»,- ասում է Արմեն Ռուստամյանը:




