
Ռուսաստանը Սիրիայի տարածքում երկրորդ ավիացիոն ռազմակայնն է նախապատրաստում: Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով` ռուս մասնագետներն արդեն սկսել են կառուցել նոր թռիչքուղիներ Շայրաթ օդանավակայանում:
Կենտրոնի տվյալներով՝ օդանավակայանը ռուսական ռազմաօդային ուժերը կսկեն օգտագործել դեկտեմբերի վերջից: Այս պահին Ռուսաստանը իսլամիստների դիրքերին հարվածներ է հասցնում Լաթաքիայից՝ Հմեյմին ռազմակայանից:




