
Թուրքական հոսք» նախագծի շուրջ միջկառավարական մակարդակով բանակցությունները Մոսկվայի և Անկարայի միջև սառեցվել են, հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Ներկայում բանակցությունները սառեցված են ռուս-թուրքական առևտրա-տնտեսական համագործակցության դադարեցման մասին կառավորության որոշման շրջանակներում», «ՌԻԱ Նովոստի»- ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Նովակը:
Բանակցությունների սառեցման մասին այսօր խոսել է նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: «Եթե Անկարային պետք է «Թուրքական հոսքը», այդ երկրի ղեկավարությունը կարող է դիմել Ռուսաստանին երկխոսություն սկսելու համար»,- ասել է Միլլերը:




