Քաղաքական

Էդ. Նալբանդյանը Բելգրադում կհանդիպի ՄԽ համանախագահների հետ

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-4-ը կայցելի Բելգրադ։ Նախարարական խորհրդի լիագումար նիստին նախատեսված է արտգործնախարար Նալբանդյանի ելույթը։

Բելգրադում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի մի շարք այլ հանդիպումներ։

Կարդացեք նաև

Back to top button