Մշակույթ

Երեւանում է Բեն Փուլը՝ «բլյուզի ծագող աստղ»- ը

alisagevorgyan

Դեկտեմբերրի 3-ին  MEZZO  և դեկտեմբերի 4-ին KAMI երաժշտական ակումբներում կկայանան   Ben Pool Bend խմբի  երևանյան համերգները, որոնք նախաձեռնել է Եվրոպական բլյուզ կրուիզը՝ Բլյուզի հայկական ասոցիացիայի  աջակցությամբ:  Խմբի մենակատար  Բեն Փուլն այսօր հանդիպել է լրագրողների հետ, որոնք նրա երևանյան ունկընդիրներից, թերևս, առաջիններից էին:

 

Երևանյան երկու համեևրգներից առաջ  բրիտական ժամանակակից բլյուզ-ռոքի  ներկայացուցիչ Բեն Փուլը լրագրողներին ներկայացավ փոքրիկ կատարմամբ:  Չնայած երիտասարդ տարիքին՝ նա բավականին հայտնի  է ԱՄՆ-ում և Եվրոպայում: Հեղինակավոր  ամսագրերը  ընդամենը 28 տարեկան  այս արտիստին  բնորոշում են որպես «բլյուզի ծագող աստղ», «բրիտանական բլյուզի նոր առաջնորդ», կամ պարզապես «հաջորդ Ջո Բոնամասա»։ Բենը կիթառ է նվագում 9 տարեկանից, իսկ 12 տարեկանից տարվել է բլյուզով՝ լեգենդար երաժիշտներ  Ջիմի Հենդրիքսի, Էրիք Քլեպտոնի,  Գարի Մուրի  ազդեցության ներքո:

Ինչպես Բենն  է խոստովանում, բլյուզ նվագելու իր ոճի վրա  ազդել են երաժշտական տարբեր ուղղություններ, այդ թվում՝ ռոք, սոուլ, մասամբ գոսպել և ֆանկ: Բլյուզում նրա կուռքը  Բիբի Քինգն է: Հայաստանում է առաջին անգամ:

Եվրոպական բլյուզ կրուիզի և  Բլյուզի հայկական ասոցիացիայի  աջակցությամբ Երևանում հանդես կգա երկու համերգներով: Դեկտեմբերրի 3-ին  MEZZO , իսկ դեկտեմբերի 4-ին KAMI երաժշտական ակումբումբներում: Համերգներին նախատեսվում է  նաև համատեղ ելույթ հայ երաժիշտների հետ։

Կարդացեք նաև

Back to top button