

Գյումրու «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնն դեպտեմբերի վեցին նախատեսվախծ հանրաքվեին մասնակից ընտրացուցակների միասնական բազա է ստեղծել՝ այստեղ ամփոփելով ինչպես ընտրացուցակներում առկա սխալներն , այնպես էլ ռիսկային համարվող ընտրածարանքներն ու ընտրատաղեմասրեը: Համապատասխանաբար ամենառիսկային ընտրատրատարածքները գտնվում են Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի ու Արմավիրի մարզերում, իսկ ամենառիսկային ընտրատեղամասը՝ 17 / 10 է, այն, ի դեպ, տեղակայված է Արտաշատ քաղաքում: Այս տարի, 2013ին անցկացված ընտրությունների համեմատ հանրապետության ընտրատեղամսերում միջինը 57-ով ավելացել է ընտրողների թիվը: Ընտրատեղամասեր են բացահայտվել, որտեղ շուրջ 800 ընտրող է ավելացել:
Հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության այս տարվա նոյեմբերի 9-ին հրապարակած ընտրացուցակների արդյունքները՝ Գյումրիում գործող Կոմպաս կենտրոնը վերլուծել է ընտրացուցակները, մուտքագրել տվայլների բազա՝ ստեղծելով ծրագային հավելված: Նրանք վեց ռիսկային գործոններ են մշակել, առանձնացրել են ռիսկային ընտրատեղամասերը: Գործորններից երկուսը հաշվարկել են նախորդ՝ 2013թ նախագահական ընտրությունների տվյալների հիման վրա, հաշվի են առել նաև տեղամասերի փոփոխությունները:
Գործոններից մեկն էլ հիմնական ընտրական ցուցակի ու ընտրողների թվի տարբերությունն է: Հաշվարկել են նաև նախորդ համապետական ընտրություններում առաջին և երկրորդ ամենաբարձր քվեներ ստացած թեկնածուների ձայները: 2013թ ընտրությունների հիմնական ընտրացուցակները համեմատել են 2015-ին հրապարակած ընտրացուցակների հետ: Յուրաքանչյուր ընտրատեղամասում արձանագրել են, որ միջինը 57-ով ավելացել է ընտրական իրավունք ունեցողների թիվը: Արձանագրվել են տեղամասեր, որը 800 հարյուրից նոր ընտրող է գրանցվել:
Կոմպաս ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյան.«Կոտայքի մարզի Սևաբերդի համայնքի միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում 845 -ով ավելացել է ընտրողների թիվը: Նախկինում եղել է 197, հիմա 1047: Հավանաբար, նույն ընտրողների մի ստվար զանգված տեղափոխվել է այստեղ»:
Նույն անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ ունեցող 218 ընտրող են հայտնաբերել, սա ի դեպ, համընկնում է ՀՀ Ոստիկանության և ԹԻ տվայլների հետ: Իսկ միայն նույն անուն ազգանունով ընտրողների թիվը կազմում է շուրջ 40 հազար: Ընդհանուր ընտրական ցուցակում 37 339 ընտրողների մոտ բացակայում են ծննդյան ամիսն ու ամսաթիվը: Մեկ տեղամասում 19 նման դեպք է արձանագրվել: Անհասցե ընտրողներ նույնպես հայտնաբերվել են:
Ավելին, Գյումրիում ու Արմավիրում 30-ական հասցեներում երեք հիմնական ցուցանիշերով դիտարկումներ են անցկացրել՝ ընտրել են ռիսկային խմբերը՝ մարդիկ, ովքեր ծննդյան ամսաթիվ չունեն, 80 և ավելի տարիք ունեցող ընտրողներ և նույն հասցեում տասը և ավելի հաշվառված ընտրողներ: Եե ինչպիսի ուշագրավ բացահայտումներ են արել, ներկայացնում է Կոմպաս ՀԿ-ի փորձագետ Կարեն Պետրոսյանը
«Դիտարկված հասցեներից 116-ում հաշվառվածներից բնակվում է ընդամենը 94-ը: Մնացած հասցեներում մարդիկ չեն բնակվում,ուղղակի, իրենք կան ընտրացուցակներում: Հասցեներից մեկում հաշվառված է մեկը, ում ընտանիքի անդամները չեն ճանաչում,այսինքն հասցեում կա անուն, ազգանուն, գրանցված է մարդ,ում այդ ընտանիքի անդամները չեն ճանաչում: Իրենք նույնիսկ զարմացել են,որ այդ հասցեում նման մարդ կա: Օրինակ, Գյումրիում, 10 հասցեներից երեքն ընդհանրապես բնակված չի եղել: Խոսքը մոտ 53 հաշվառված անձի մասին է»:
Ամփոփելով, նշենք, որ ամենառիսկայիններն են Արարատի մարզում գտնվող թիվ 16, 17, 18 , Արմավիրում տեղակայված թիվ 21, Գեղաքունիքի մարզում գտնվող թիվ 24 և Կոտայքի մարզում առանձնացված թիվ 27, թիվ 28 ընտրատարածքները: Գերռիսկային ընտրատեղամասերն ըստ Կոմպասի Արարատի մարզում են, հատկապես 17/10 ընտրատեղամասն է ՝ Արտաշատ քաղաքում:




