
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայր է դարձել։ Նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը դուստր է ունեցել: «Պրիսցիլլան և ես ուրախ ենք ողջունել մեր դստերը՝ Մաքսին, այս աշխարհում»,- գրել է Ցուկերբերգը իր էջում։
Երեխային նվիրված նամակում ծրագրավորողը հույս է հայտնել, որ Մաքսը կապրի ավելի լավ աշխարհում, «քան մեր օրերն են»։
Հրապարակման մեջ Ցուկերբերգը հայտարարել է, որ ինքն ու իր կինը ծրագրում են Facebook-ի իրենց բաժնետոմսերը նվիրաբերել բարեգործությանը։
«Մենք կյանքի ընթացքում կնվիրաբերենք Facebook-ի մեր բաժնետոմսերի 99 տոկոսը, ներկայում դրանք արժեն 45 մլրդ դոլար»,- ասել է Ցուկերբերգը։




