Միջազգային

Ասադը բացահայտել է ռուսական Սու-24-ի ոչնչացման պատճառը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական «Սու-24»-ի ոչնչացման պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանի անհանդուրժողականությունն է, չեխական հեռուստատեսության հետ զրույցում ասել է Ասադը:

Սիրիայի նախագահի խոսքով՝ Էրդողանի նյարդերը տեղի են տվել, քանի որ Ռուսաստանի միջամտությունը փոխեց երկրի վրա հավասարակշռությունը: «Սիրիայում Էրդողանի ձախողումը նրա ահաբեկչական խմբավորումների ձախողումն է, ուրեմն նաև՝ նրա քաղաքական ավարտը»,- կարծում է Ասադը: Նա հավելել է, որ այն, ինչ արեց Էրդողանը, ամեն դեպքում չի փոխի ուժերի հարաբերակցությունը:

«Ահաբեկչության դեմ պատերազմը շարունակվում է, ռուսական աջակցությունն առավել ուժեղ կլինի»,- վստահ է Ասադը

Կարդացեք նաև

Back to top button