Հասարակություն

Աշխարհը փոխվում է, Հայաստանն էլ պիտի փոխվի. Աբգար Ափինյանը «այո» է ասում

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանն ու Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը սահմանադրության նոր նախագծի հետ մեծ հույսեր են կապել, ուստի նրանց որոշումն արդեն հստակ է՝« այո» սահմանադրական փոփոխություններին:

 

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծը դիտարկում է աշխարհաքաղաքական սպասվող վերաձևումների  տեսանկյունից: «Աշխարհի քաղաքական քարտեզն առաջիկայում բոլորվին այլ տեսք կարող է ունենալ:  Աշխարհը փոխվում մեր աչքի առաջ: Հայաստանն էլ պիտի փոխվի»,- ասում է Ափինյանը՝ Սահմանադրության նոր նախագիծը դիտարկելով որպես փոփոխությունների իրական հնարավորություն:

Ափինյանը ցավում է, որ նման  լրջագույն  հարցերի շուրջ բովանդակային քննարկումներ կազմակերպելու փոխարեն Սահմանդրության հանրաքվեի քարոզարշավը վերածվել է ռեալիթի շոուի: «Այո»- ի և «Ոչ»- ի բաժանված հակամարտող կողմերի հաճախ անձնավորված պայքարը Ափինյանի համար անընդունելի է:

«Բոլորը քննարկում են այն հարցը, թե ում է  ձեռնտու այս փաստաթուղթը: Սահմնադրությունն առաջին հեթին պետք է ձեռնտու լինի ժողովրդին»,- ասում է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանը։ Նույն համոզմունքով նա կասի իր «այո»- ն նաև սահմանդրական  փոփոխությունների առաջիկա հանրաքվեում։

Կարդացեք նաև

Back to top button