Քաղաքական

Հանրաքվեն հակասահմանադրական է, թե՞ ոչ.բանավեճ

karenghazaryan
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ առաջիկա հանրաքվեն հակասահմանադրական է այն պատճառով, որ չի քննարկվել իր կողմից ներկայացված միակ այլընտրանքային տարբերակը: ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի գնահատմամբ, սակայն, եթե այլընտրանքը չեն քննարկել, չի նշանակում, որ պետք է «ոչ» ասել: Սահմանադրական փոփոխությունների շուրջ այսօր բանավիճել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

 

Սահմանադրության ներկայացված տարբերակով հստակորեն խորացվում է ժողովրդավարությունը եւ ապահովվում ուղի՝ երկրի կայուն զարգացման հեռանկարներ տեսնելու եւ ապահովելու համար: Պնդում է հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասաց, որ իր կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային փաթեթի քննարկում այդպես էլ տեղի չի ունեցել: Դա նշանակում է, որ ի սկզբանե հանրաքվեն հակասահմանադրական է:

«Մեր ազգը ևս մի խարան ստացավ, հրեշտակները վերևից հետևում են, Հայաստանի նկատմամբ ավելի ուշադիր են: Դուք, այս ի՞նչ եք անում ձեր ազգային առաջնորդի հետ, ձեր կազմակերպության հիմնադիրների, ղեկավարների հետ, էս ի՞նչ եք անում: Անում եք այն, ինչ անում է ԿԳԲ-ն: Չեք ամաչո՞ւմ «հանրապետականներդ»՝ Աշոտ Նավասրադյանի, Անդրանիկ Մարգարյանի` ձեր առաջնորդների նախագծերը ուրացել եք …  Ոչ կոչվածները ևս, իրենք էլ իրենց ապուշի տեղ դրած փորձում են այլ բան անել: Ոչ մեկդ ձեզ ապուշի տեղ մի դրեք»:

Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի խոսքով, մինչդեռ, որեւէ բան ուրանալու խնդիր չկա: Գործընթացը կատարվել է բաց ու թափանցիկ եւ ցանկացած քաղաքական միավոր հնարավորություն է ունեցել ներկայացնելու իր առաջարկները:

Հանրապետական պատգամավորը նաեւ հավելեց, որ նոր Սահմանադրությամբ ավելի շատ քաղաքական ուժեր հնարավորություն կունենան խորհրդարանում իրենց տեղն ունենալ՝ մասնակցելով երկրի կառավարման գործընթացներին: Մի բան, ինչի համար տարիներ շարունակ իրենց քննադատել են, սակայն նույն քննադատողներն այսօր դեմ են այդ փոփոխությանը: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ, սակայն, աշխարհի լավագույն մասնագետները սարսափում են խորհրդարանական մեծամասնության դիկտատուրայից, իսկ եթե ավելի շատ կուսակցությունների խորհրդարան ներկայացված լինելու ցանկություն կա, ապա՝ որեւէ տոկոսային արգելանք պետք է չլինի:

Մինչդեռ, Հայրիկյանի գնահատմամբ, ներկայացված նախագծում պահպանված է եւ տոկոսային արգելանքը, եւ խորհրդարանական մեծամասնության լրացուցիչ ընտրություն անցկացնելու հնարավորություն, իսկ նման բան աշխարհում գոյություն չունի:

Կարդացեք նաև

Back to top button