
Լուսանկարը՝ «Ռոյթերի»
ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինն այսօր դռնփակ 30- րոպեանոց հանդիպում են ունեցել Փարիզում՝ Կլիմայի գագաթաժողովի շրջանակներում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով հանդիպումը հայտարարել է, որ Օբաման ափսոսանք է հատնել ռուսական Су-24 ինքնաթիռի միջադեպի կապակցությամբ։ Պետկովի խոսքով՝ զրույցի ընթացքում «երանգներով քննարկվել է նաեւ Սիրիան, Պուտինն ու Օբաման հանդես են եկել քաղաքական կարգավորման մեկնարկն առաջ տանելու օգտին»։
«Խոսել են նաեւ Ուկրաինայի մասին՝ ընդգծելով Մինսկի պայմանավորվածություններն իրագործելու անհրաժեշտությունը»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։։
Իր հերթին Սպիտակ տունը նշել է, որ հանդիպման ժամանակ Օբաման հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը պետք է լինի քաղաքական կարգավորման մաս, հաղորդում է «Ռոյթերը»։ Ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Օբաման նաեւ հիշեցրել է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղու հնարավորության մասին։




