Միջազգային

Կհանդիպեն արդյո՞ք Էրդողանն ու Պուտինը. փարիզյան գագաթաժողովի գլխավոր ինտրիգը

marlenahovsepyan
Փարիզում մոտ մեկ ժամ առաջ մեկ րոպե լռությամբ ի հիշատակ նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների զոհերի մեկնարկեց կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը: Միջոցառումը մեկնարկում է նախատեսվածից մեկ օր առաջ, որպեսզի մասնակիցները ժամանակ ունենան քննարկել հանդիպման արդյունքներով ընդունվելիք փաստաթուղթը: Ֆրանսիայի մայրաքաղաքում են հավաքվել ավելի քան 40 հազար պատվիրակներ աշխարհի 150 երկներից, այդ թվում՝ Միացյալ նահանգների և Ռուսաստանի նախագահները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Գագաթաժողովի նպատակն է ընդունել նոր՝ բազմակողմանի համաձայնագր մեր մոլորակի կլիմայի հարցով, փաստաթուղթը 2020 թվականից հետո պետք է փոխարինի Կիոտոյի արձանագրությանը:

Սակայն վերջին օրերի քաղաքական իրադարձություններն ու հատկապես ռուսական Су-24-ի կործանման համատեքստում Մոսկվա-Անկարա հարաբերությունները խոստանում են մթագնել կլիմայի շուրձ քննարկումներն ու դառնալ աշխարհի առաջնորդների օրակարգի գլխավոր թեմաները:

Փարիզյան գագաթաժողովի գլխավոր ինտրիգն է՝ կհանդիպեն արդյոք Թուրքիայի և Ռասաստանի նախագահները: Քիչ առաջ Կրեմլից հայտարարել են, որ առայժմ Պուտին Էրդողան հանդիպում ծրագրված չէ:

Վերջին օրերին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով խոսելու Ռեջեբ Թաիփ Էրդողանի փորձերն ապարդյուն էին եղել, Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հրապարակային հայտարարեց Պուտինի հետ Փարիզում դեմ առ դեմ հանդիպելու ցանկության մասին, սակայն Կրեմլը որոշակի պատասխան այդպես էլ չտվեց: Մոսկվա-Անկարա հարաբերություններում ճնգաժամը շարունակվում է.  Կրեմլը Էրդողանից ակնկալում է ներողության խոսքեր, սակայն ստացավ միայն ափսոսանքի: Պուտինը թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումն անվանեց հարված թիկունքից, Սիրիայում տեղակայեց հակաօդային պաշտպանության համակարգեր և ստորագրեց Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ ենթադրող հրամանագիր:

Կարդացեք նաև

Back to top button