
Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, հայտնել է խորհրդարանի խոսնակը:
«Մենք ցավում ենք, որ Հարավային Օսիան մինչ օրս չի ճանաչել հայերի ցեղասպանությունը: Այժմ Հայոց ցեղասպանության ընդունման հարցը ներառված է խորհրդարանի օրակարգ, հարցը ներկայացվելու է քննարկման, sputniki-ին գործակալության փոխանցմամբ, ասել է Անատոլի Բիբիլովը: Նրա խոսքով, անհրաժեշտ է Օսմանյան կայսրության կողմից իրականացված ոճիրը որակել որպես հանցագործություն և դատապարտել ցեղասպանության մերժման քաղաքականությունը:
Բիբիլովն ասել է, որ Հարավային Օսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այսօր չի ծագել, սակայն ձեռք է բերել նոր իմաստ: «Հաշվի առնելով ռուսական ինքնաթիռը խոցման փաստը և Թուրքիայի քայլը որպես ագրեսիա մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, կարծում եմ՝ անպատկառ Թուրքիայի դեմ համարժեք պատասխանը, ի թիվս այլ գործողությունների, կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը», -ասել է Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակը:
Բիբիլովն ընդգծել է, որ իրենց չի անհանգստացնում այն փաստը, որ պատմական փաստը ճանաչելուց հետո Թուրքիայի հետ հարաբերությունները սրվեն, քանի որ հարաբերություններ, փաստացի, գրեթե չկան: Նույնը, Բիբիլովի խոսքով, վերաբերում է նաև Ադրբեջանին:




