
Նկարը՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքէջի
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցին` ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:
Երկրի ղեկավարի շնորհավորական ուղերձում ասված է. «Ժամանակակից հայ կինեմատոգրաֆիայում երկար տարիների Ձեր աշխատանքով և նվիրումով Դուք ստեղծել եք ինչպես խաղարկային, այնպես էլ փաստավավերագրական բազմաթիվ կինոնկարներ, Ձեր զգալի նպաստն եք բերել նաև կինոգործիչների նոր սերնդի դաստիարակության գործում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք, նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,-Ռուբեն Գևորգյանցին հղված շնորհավորական ուղերձում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:




