Միջազգային

Թուրքիան կործանեց Cy-24-ը Էրդողանների ընտանեկան բիզնեսի համար, պնդում է սիրիացի նախարարը

marlenahovsepyan
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Ռուսաստանն ապացուցի, որ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից նավթ է գնում, ապա ինքը հրաժարական կտա: Եթե Ռուսաստանը պնդում է, որ մենք նավթ ենք գնում ահաբեկիչներից, ապա պետք է ապացուցի: Էրդողանի հայտարարությանն ի պատասխան, ՌԴ նախագահն այսօր հայտարարել է, որ «Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնում մնալ-չմնալու հարցը թուրք ժողովրդի ներքին գործն է», եւ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:

Մինչ այդ, ռուսական լրատվամիջոցներն այսօր նոր տեղեկություններ են հայտնում Թուրքիայի իշխող վերնախավի և Իսլամական պետության գործարար կապերի մասին: Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին հայտնել է, որ ահաբեկիչների կողմից Թուրքիա մատակարարվո նավթը ձեռք է բերում կրտսեր Էրդողնին պատկանող ընկերությունը: «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ, նախարարը հայտարարել է, որ Անկարան կործանել է ռուսական ռազմական ինքնաթիռը, քանի որ Մոսկվան հարվածներ էր հասցնում Իսլամական պետության ենթակառուցվածքներին և ոչնչացրել էր նավթով ավելի քան 500 բեռնատար: «Դրանք ուղևորվում էին Թուրքիա Նեջմեդին Բիլալ Էրդողանին պատկանող ընկերություն:

Կարդացեք նաև

Back to top button