
Բաքվի Նարդարան ավանում այսօր զինված խմբի դեմ իրավապահների գործողությունների ընթացքում զոհվել է խմբի չորս անդամ եւ երկու ոստիկան։ Ձերբակալվել է 14 կասկածյալ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վնասազերծման ժամանակ խմբի անդամները դիմադրություն են ցույց տվել ոստիկանությունը, նաեւ նռնակ նետել նրանց ուղղությամբ։
Երկրի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ խումբը նախաձեռնել է ապակայունացնել երկրի սոցիալ- տնտեսական իրավիճակը, կազմակերպել սադրանքներ, զանգվածային անկարգություններ, ահաբեկչական գործողություններ՝ գործելով կրոնական քողի տակ։
Ըստ իրավապահների՝ «Մահմեդական միասնություն» շարժման նպատակն է եղել բռնությամբ փոխել երկրի սահմանադրական կարգը՝ հաստատելով շարիաթի օրենքի վրա հիմնված պետական կարգ։




