Միջազգային

Քանի Ասադը կա, խաղաղություն չի լինի, ասում է Քեմերոնը

Մեծ Բրիտանիայի ազգային շահերից է բխում Սիրիայում ռազմական գործողություն սկսելը: Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այսօր խորհրդարանում պատասխանելով Համայնքների պալատի միջազգային հարցերի կոմիտեի հարցերին նշել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լուրջ սպառնալիք է Մեծ Բրիտանիայի համար, ուստի Լոնդոնը դրա ոչնչացմանը պետք է անմիջական մասնակցություն ցուցաբերի:

Քեմերոնը բազմիցս հայտարարել է Սիրիայում գործողություններն ընդլայնելու մանդատ ստանալու մտադրության մասին:Սպասվում է, որ քվեարկությունն այդ հարցով կայանալու է հաջորդ շաբաթ: Քեմերոնը նաև ընդգծել է, որ խաղաղություն Սիրիայում չի կարող հաստատվել, քանի դեռ Բաշար Ասադը ղեկավարում է երկիրը։ Նրա խոսքով՝ Ասադը տեղ չունի նաև անցումային կառավարությունում:«Ասադը քաղաքական գործընթացից պետք է դուրս մնա»,- ասել է Միացյալ Թագավորույան վարչապետը։

Կարդացեք նաև

Back to top button