Միջազգային

Ջախջախիչ հարված, որը շտկել դժվար կլինի. Պեսկովը՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին

Ռուսաստանը Թուրքիայի իշխանությունից ակնկալում է ճշմարտանման բացատրություն ռուսական Су-24-ի կործանման վերաբերյալ:«Մենք շատ գնահատել ենք երկկողմ հարաբերությունները՝ գործընկերային և փոխշահավետ:Մենք ակնկալում ենք, որ թուրքական կողմը իրատեսական բացատրություն կներկայացնի մեր ռազմական օդանավի կործանմաան վերաբերյալ», RT-ի փոխանցմամբ ասել է Կրեմլի մամուլի խոսնակը:

Դմիտրի Պեսկովը նաև մեկնաբանել է առաջիկայում Պուտին-Էրդողան հանդիպման հնարավորության մասին թուրքական մամուլում այսօր տեղ գտած լուրերը: Թուրքական որոշ կայքեր և թերթեր այսօր գրել էին, ոչ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի հետ սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից հետո երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու են կլիմայի փոփոխություններին նվիրված երկուշաբթի Փարիզում մեկնակրող գագաթնաժողովին:

«Առանձին հանդիպման հարց չի քննարկվում: Ես տեղեկություն չունեմ ծրագրված հեռախոսազրույցների մասին», ասել է Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը նաև ընդգծել է, որ Թուրքիայի քայլը Մոսկվա-Անկարա հարաբերություններին հացրել է ջախջախիչ հարված, որը շտկել դժվար կլինի:

Կարդացեք նաև

Back to top button