Ցեղասպանություն 100Քաղաքական

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` Պետդումայում իրարամերժ կարծիքների առիթ

«Սպրավեդլիվայա Ռոսիա/Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավարներ Սերգեյ Միրոնովը եւ Նիկոլայ Լիվաչեւը Պետդումայում շրջանառության մեջ են դրել Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման պատասխանատվության մասին օրինագիծ, որով սահմանվում է մինչեւ 5  տարի ազատազրկում։

Պետդումայի պատգամավոր,  միջազգային իրավունքի մասնագետ Վասիլի Լիխաչեւը կոչ է արել օրինագիծը չկապել նախօրեին թուրքական ՌՕՈՒ- ի կողմից խոցված ռուսական կործանիչի իրավիճակի հետ։ «Ավելի ճիշտ, պետք է խոսել, եւ ես կարծում եմ հիմնավորման մեջ նշված է, որ սա կապված է պատմական արդարության ապահովման, այդ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի եւ մի շարք այլ պայմանների ու մարդասիրական բնույթի չափանիշերի հետ»,- պատգամավորի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

Իսկ ահա Պետդումայի գերադասային՝ քաղաքացիական, քրեական, արբիտրաժային եւ դատավարական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Պավել Կարշենիննիկովը կարծում է, որ նախաձեռնությունը ակտուալ չէ։ Ըստ նրա՝ օրենսդրորեն պետք է կարգավորել գոյություն ունեցող իրավահարաբերությունները։ «Ես չեմ լսել, որ մեզ մոտ հայոց ցեղասպանության որեւէ մեկը հերքի։ Մեր նախագահը այս տարի ելույթ ունեցավ Հայաստանում, զանգվածային հերքում չկա։ Այստեղ տարօրինակ կապ է կործանիչի հետ։ Այնքան էլ ճիշտ չէ այժմ կենտրոնանալ «դու ես հիմարը» սկզբունքի վրա»,- ասել է նա։

Back to top button