![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2015/10/sahmanadrakan-hanraqve.jpg)
Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group) ՀԿ-ն այսօր ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցման արդյունքները, որի նպատակն էր պարզել Հայաստանի բնակչության վերաբերմունքը Սահմանադրության փոփոխությունների, ինչպես նաև երկրում տեղի ունեցող մի շարք այլ գործընթացների վերաբերյալ: Հարցումն իրականացվել է Հայաստանի ամբողջ տարածքով 1300 մասնակիցների շրջանում, նոյեմբերի 11-20-ը ընկած ժամանակահատվածում: Ըստ հետազոտության՝ 83,3%–ը տեղյակ է, որ երկրում սահմանադրական փոփոխություն է լինելու, 17,7%-ը նշել են, որ տեղյակ չեն: Հարցվածների 35.9 տոկոսն էլ բացասական է վերաբերվում սահմնադրական փոփոխություններին:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացում ՝քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու համար Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group) ՀԿ-ի կողմից Հայաստանի բոլոր մարզերում իրականացվել է հետազոտթյուններ՝ երեք հարցերի ուղղությամբ: Մասնավորապես ՝արդյոք քաղաքացիները տեղեկացված են սահմանադրական բարեփոխումների գործընթացից, ինչ վերաբերմունք ունեն, և ինչ ակնկալիքներ ՍԴ փոխոխություններից:
Հիմանական հարցերից զատ եղել են նաև ենթահարցեր: Հարցում անցկացվել է 114 կետերում: Հարցմանը մասնակցել են 1300 հոգի: Հարցազրուցավարների աշխատանքն էլ կազմակերպությունը հետևել է օնլայն ռեժիմով, որպեսզի ներկայացվող պատկերը լինի ճշգրիտ ու հավաստի: Այսպիսով՝ հարցրել են թե որոնք են հիմնական ու կարևոր խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առաջ: Հարցվողների 71 տոկոս մատնանշել է տնտեսություն զարգացման ցածր մակարադակը, 44 տոկոսը արտագաղթը:
Իսկ եթե հնարավորություն ունենայիք, արդյո՞ք մշտական բնակության համար կցանկանայիք գնալ Հայաստանից՝ հարցվողների մոտ 39 տոկոսը պատասխանել է՝ այո, 36 տոկսն էլ պատասխանել է ոչ : Հայաստանը արդյոք ընթանում է ճիշտ թե սխալ ուղով: Հարցվողների 2 տոկոսը կարծում է ճիշտ ուղով, իսկ 40 տոկոսից ավելին պատասխանել է, որ ընթանում է սխալ ուղով: Թե ինչու է սխալ ուղով հարցվողների 62 տոկոսը որպես խանգարող հանգամանք նշել է օլիգարխիկ համակարգը, այնուհետ կոռուպցիան, վատ տնտեսություն, ժողովրդավարության պակասը, ղարաբաղյան կոնֆլիկտը ու ներաղաքական լարվածությունը: