ԿարևորՀասարակություն

Նորք Մարաշում վնասազերծվել է զինված 10 մարդ, որոնք պատրաստվում էին տեռորիստական գործողություններ կատարել Երևանում

Տեղադրված է 10.58-ին
Լրացված է 15.57
karenghazaryan
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Այս պահին մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց: Այս պահին նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել է ուժեղացված հսկողության տակ, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն են կատարում: Վնասազերծվածները զինված են եղել ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին ահաբեկչական գործողություններ կատարել մայրաքաղաքում: Վնասազերծվածներից 3-ը աղջիկ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:

 

Կարդացեք նաև

Back to top button