Միջազգային
Էրդողանը հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ. բողոքի ցույցեր Մոսկվայում եւ Ստամբուլում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում են թուրքական ԶԼՄ- ները։ Կմասնակցեն վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Գլխավոր շտաբի պետը, ԶՈւ հրամանատարական կազմը, հետախուզության ներկայացուցիչները։ Այն կանցկացվի Անկարայում՝ նախագահական նստավայրում։
Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա «Ռուսաստանը մարդասպան, հեռացիր Սիրիայից» պաստառներով։
Բողոքի ակցիա է տեղի ունենում նաեւ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ։ Այստեղ էլ ցուցարարները Անկարային մեղադրում են ահաբեկչությանը աջակցելու մեջ։