Քաղաքական

Հայաստանը ԵԽԽՎ- ում պետք է հակագործիքներ գտնի, ասում է քաղաքագետը

տեղադրվել է ժամը 15։36- ին
լրացվել է ժամը 18։18- ին

arminegevorgyan

Սոցիալական և հումանիտար խնդիրները քաղաքական դաշտ տեղափոխելն անընդունելի է, «Ռադիոլուրին» ֆրանսիայից հեռախոսով հայտնել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողվի կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հաստատմանը: Իսկ քաղաքագեռտ Հրանտ Մելիք Շահնազարյան էլ նշել է, որ զեկույցի ընդունումը խոսում է հայկական կողմի անգործության  և ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ոչ ադեկվատ արձագանքի մասին:

 

Սոցիալական և հումանիտար խնդիրները քաղաքական դաշտ տեղափոխելն անընդունելի է, «Ռադիոլուրի» հետ զրույցում Ֆրանյիսայից հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝ նշելով, որ սա աննախադեպ իրավիճակ է, երբ ԵԽԽՎ ձևաչափով պատրաստվում են զեկույցներ՝ առանց զեկույցի խնդրո թեմա հանդիսացող վայր այցելելու, առանց փաստերին ծանոթանալու։

Նոյեմբերի 23-ին ԵԽԽՎ  սոցիալական հարցերի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել էր  ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարի վերաբերյալ Վեհաժողովի բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի զեկույցը:  Նշենք, որ հայկական կողմի փաստարկված առաջարկը՝ հարցի քննարկումը հետաձգել մինչ Սարսանգ այցելելն ու տեղում խնդրին ծանոթանալը զեկուցողի կողմից մերժվել է։

Նաիրա Կարապետյանը ռազմավարական սկզբունքներից ելնելով  չբարձրաձայնեց հայկակական  պատվիրակության  հետագա քայլերի մասին:

Իսկ  ահա  քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը սպասելի է  համարում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հաստատումը,  քանի որ Ադրբեջանը լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի  Մելիցա Մարկովիչի պաշտոնավարման ավարտից առաջ այդ բանաձևն ընդունվի։ «Ըստ էության, սա խոսում է հայկական կողմի անգործության և ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ոչ ադեկվատ արձագանքի մասին»,- ասում է նա:

Ադրբեջանը խավիարային դիվանագիտության գործիք է, բայց մենք պետք է գտնենք հակագործիքներ,ասում է քաղաքագետը՝ նկատելով որ այս զեկույցի մասին խոսվում է  արդեն մեկ տարի շարունակ:Ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն նման կերպ վարվում հայկական պատվիրակության հետ, քաղաքագետը  պարազապես խորհուրդ է տալիս այս քայլերը չդիտարկել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում։ «Սա պարզապես դիվանագիտական քայլ է, և հաջողության է հասնում այն կողմը, ով ավելի ակտիվ է շփվում, խոսում, բանակցում ԵԽԽՎ պատգամավորների հետ»:

Ի դեպ՝ քաղաքագետն առաջարկում է, որպեսզի հայկական կողմը հունվարյան նստաշրջանում հակահայկական 2 բանաձևերի քննարկումը տեղափոխի Եվրոպա-Ադրբեջան հարաբերությունների տիրույթ և միջազգային հանրությանը ցույց տա, որ Ադրբեջանը ոչ թե ցանկանում է տեսնել խնդիրների լուծումը, այլ պարզապես թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ: Նկատենք, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը չէր բացառել հունվարյան նստաշրջանում բոյկոտի տարբերակը:

Քաղաքագետը, սակայն, բոյկոտի տարբերակը ճիշտ չի համարում։ «Աշխատելու դաշտ կա այնտեղ, պետք է պարզապես այն վերածել հակաադրբեջանական ալիքի»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Կարդացեք նաև

Back to top button