Միջազգային

Սիրիայում ռուսական ուղղաթիռ է խոցվել, հայտնվում է հարկադիր վայրէջքի մասին

լուսանկարը՝ ՏԱՍՍ- ի

Սիրիայի տարածքում այսօր կործանվել է նաեւ ռուսական մի ուղղաթիռ, հայտնում է «Ռոյթերը»՝ վկայակոչելով Մարդու իրավունքների վերահսկողության սիրիական խորհրդին։ Գործակալությանը հայտնել են, որ ուղղաթիռը խոցվել է հակատանկային զենքով։ Այլ տեղեկատվական աղբյուրներ դեռ լուրը չեն հաստատում։

Մինչդեռ «Հեզբոլլահ» խմբավորման մամուլի ծառայությունը հերքում է ուղղաթիռի կործանման մասին լուրը։ «Ռոյթերը» հղում տալով խմբավորմանը հայտնում է, որ թռչող սարքը հարկադիր վայրէջք է կատարել, ոչ ոք չի տուժել։

Որոշ տեղեկություններով՝ ուղղաթիռը որոնղական աշխատանքներ է կատարել ռուսական ինքնաթիռի կործանման վայրում։

Կարդացեք նաև

Back to top button