

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանն այսօր լրագրողների հետ է հանդիպել ու ներկայացրել 2016 հունվարի 2-ից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ տեխնիկական նոր կանոնակարգերն ու սերտեֆիկացման պահանջները, որոնք պարտավոր են կիրառել անգամ ներքին շուկայի սպառման համար արտադրողները: Պաշտոնյան վստահեցրել է, որ «տնտեսվարողների իրազեկումն ուշացած չէ, քանի որ եթե տնտեսվարողի արտադրանքն արդեն սերտիֆիկացված է, նորը ուժի մեջ է մտնելու ոչ թե 2016թ հունվարի երկուսից, այլ միայն այն ժամանակ, երբ կավարտվի դրա բնականոն ժամկետը: Այնպես որ հունվարի երկուսին տնտեսվարողի հետ որևէ սարսափելի բան տեղի չի ունենա,- հայտարարել է Դավթյանը:
ԵԱՏՄ-ին ընդառաջ՝ 2016թ հունվարի երկուսից մեր երկրում արտադրության նոր սկզբունքներ են գործելու: ՀՀ օրենսդրությամն համաձայն , վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի որոշման սկզբունքի հիման վրա արտադրության կազմակերպումը պարտադիր է: ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն, սննդամթերքի արտադրությամբ զբաղվողների համար այդ ընթացակարգի նշված կետերը նույնպես դառնում են պարտադիր: «Այն իրենից ենթադրում է արտադրական պրոցեսի փաստաթղթավորման համակարգ », — պարզաբանում է ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը:
«Եթե առաջ հսկում էին միայն ընթացակարգը և դրա կիրառման ժամանակ վերցնում էին միայն որոշակի նմուշներ, տարվում էր լաբորատորիա, արտադրությունն էր վերահսկողության ենթարկվում, հիմա բացի արտադրությունից, արտադրողը նաև պատասխանատվություն է կրում վերջնական արտադրանքի անվտանգության նորմերի չափանիշերի վերաբերյալ: Առավել կարևոր է դառնում վերջնական ապրանքատեսակը, սակայն, միևնույն ժամանակ արտադրությանը տրվող պահաջները չեն բացառվում»:
Եթե տնտեսվարողի արտադրանքն արդեն սերտիֆիկացված է , նորը ուժի մեջ է մտնելու ոչ թե 2016թ հունվարի երկուսից, այլ միայն այն ժամանակ, երբ կավարտվի դրա բնականոն ժամկետը: Ապրանքը պետք է փաթեթավորված,,պիտակավորված, բացի այդ, համապատասխան փաթեթավորմամբ ու պիտակավորմամբ պետք է լինի նաև արկղը: Լուսինե Դավթյանը վստահեցնում է, որ տնտեսվարողների համար ոչ թե բարդացում, այլ՝ պարզեցումներ են նախատեսված
«Արտադրողը ինքն է հայտարարում, որ իր ապրանքը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, և եթե որևէ խախտումներ պետական վերահսկողության շրջանակներում չեն հայտնաբերվում, ապա լրացուցիչ սերտիֆիկացման կարիք տվյալ պարագայում չի լինում»:
«Տնտեսվարողների իրազեկումն ուշացած չէ», մեկ անգամ ևս հստակեցնում է ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանն ու վստահեցնում՝ հունվարի երկուսին տնտեսվարողի հետ որևէ սարսափելի բան տեղի չի ունենա:




