

Ինչպե՞ս է առաջանում արատավոր երևույթների հանդեպ հետաքրքրություն, ովքե՞ր են խոցելի խմբերը: Այս և այլ հարցերի պարզաբանումներն է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվել հոգեբան Աննա Բադալյանն ու նշել՝ եթե արատավոր սովորույթներից առկա է մարդու մոտ, ուրեմն կա հոգեբանական խնդիր: Իսկ դրանցից կախվածության դեպքում, անհրաժեշտ է հոգեբանական միջամտություն:
Թմրամոլություն, խաղամոլություն, ալկոհոլիզմ և ծխախոտամոլություն: Ֆիզիկական և հոգևոր կախվածություն, թե՞ կամքի թուլություն: Հոգեբան Աննա Բադալյանի դիտարկմամբ՝ այս արատավոր սովորույթներից եթե առկա է անհատի մոտ, ուրեմն մարդն ունի հոգեբանական խնդիր: Վերոնշյալ երևույթներից թմրամոլությունը, ալկոհոլիզմն ու ծխախոտամոլությունն էլ իրենց հերթին վտանգում են առողջությունը և վատ անդրադառնում հասարակության ողջ սոցիալական վիճակի վրա: Ծխախոտամոլությունը տղամարդկանց մոտ հիմնականում հոգեբանական և ֆիզիկական կախվածություն է, իսկ կանանց մեծամասնության մոտ՝ մոդայիկ վարք:
Հոգեբանը նշում է՝ շատ է հանդիպել տղամարդկանց, ովքեր ցանկություն ունեն ազատվել գլանակից՝ գիտակցելով դրանից առաջացող խնդիրների մասին, սակայն չեն կարողանում՝ պահանջից դրդված: Այստեղ արդեն նրանք կարիք ունեն հոգեբանական և բժշկական օգնության՝ չնայած որ մեզ մոտ դեռևս չկա ձևավորված մշակույթ՝ այս դեպքերում դիմել հոգեբանի օգնությանը: Իսկ խաղամոլությամբ ու թմրամոլությամբ տարված անհատներն ունեն ինքնահաստատվելու խնդիր, ասում է Աննա Բադալյանը:
Հոգեբանի վստահեցմամբ՝ չկա մի իրավիճակ, որը հնարավոր չլինի շտկել, եթե կա ցանկություն: Նման արատավոր երևույթները հիմնականում հաճելի են թվում անչափահաս տղաներին, երբ վերջիններս ֆիզիոլոգիական և հոգեբանական հասունության խաչմերուկում սկսում են փորձել ինքնահաստատվել, գտնել իրենց տեղը: Իսկ արատավոր երևույթներից երեխաներին զերծ պահելու համար հոգեբանի խորհուրդն է հուզականորեն կապված լինել երեխային:
Եթե տղաների մոտ նման արատավոր երևույթներով հետաքրքվելը սկսվում է անչապահաս տարիքից, ապա աղջիկների պարագայում ակավում է ավելի ուշ հասակում: Տղաների դաստիրակության գործում էլ, հոգեբանը, կարևորում է բակը, որտեղ տղա երեխան պետք է կարողանա սովորել հասարակության մեջ իրեն դրսևորել: Իսկ հղի կանանց խստորեն է արգելվում այդ շրջանում օգտագործել ծխախոտ կամ ալկոհոլ, քանի որ դրանց օգտագործումը վատ է անդրադառնում երեխաների վրա և եթե այդ երեխաները չեն մահանում մանկահասակ տարիքում, ապա ամբողջ կյանքում մնում են հետամնաց:




