
Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ է գործի դրել Եգիպտոսում Սինայի թերակղզու հյուսիսային Էլ-Արիշ քաղաքի Swiss Inn հյուրանոցի մոտ կայանած ավտոմեքենայում: Երկրորդ պայթյունը հնչել է 10 րոպե անց։ Կրկնակի ահաբեկչությունը տեղի էր ունեցել տեղական խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հաջորդ օրը։
Հյուրանոցում եղել են ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Այս պահին ահաբեկչության զոհերի թիվը 4-ն է՝ 3 ոստիկան և մահապարտը: Եվս 12 մարդ տուժել է, այդ թվում՝ 10 ոստիկան և 2 անցորդ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անվտանգության մարմինների աղբյուրներին:
Կատարվածի պատասխանատվությունը դեռեւս որեւէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել։




