Վերլուծական

Չաքրյան. Ահաբեկչությունը գլոբալ տարածում է գտել

annanazaryan

Փարիզի ահաբեկչությունը ցույց տվեց, որ բացի Մերձավոր Արևեռլքից ապահովություն չկա նաև Եվրոպայում ու չի բացառվում  նաև աշխարհի ցանկացած երկրում:

 

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր վերլուծելով ահաբեկիչների դեմ պայքարն ասել է, որ սեպտեմբերի 11-ից սկսած այդ չարիքն այսօր արդեն  գլոբալ տարածում  է գտել, ինչը ԱՄՆ սխալ քաղաքականության հետևանք է։

Թուրքիան ի սկզբանե Կատարի ու Սաուդյան Արաբիայի հետ միասին աջակցել է «Իսլամական պետության» ջիհադականներին, ու, քանի որ,  ԻՊ- ն զայրացրել է ԱՄՆ- ին ու Եվրոպային, Անկարան սկսել է արդեն երկակի խաղ խաղալ։ Թուրքիան ցույց է տալիս, թե իբր պայքարում է այդ ահաբեկչական խմբավորման դեմ, սակայն իրականում  շարունակում է աջակցություն  ցուցաբերել ու զենք- զինամթերք տրամադրել։

Թուրքիայի կողմից սատարվող ահաբեկիչները որքանով կարող են վտանգ ներկայացնել Հայաստանի համար։ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ Անկարան Մոսկվայի հետ առճակատման չի գնա ու նման  զարգացումներ տեղի չեն ունենա, իսկ Սիրիայում տիրող իրավիճակը լավատեսության հիմք է տալիս։ Թուրքագետն արաձանագրում է` այսօր Սիրիայի իշխանությունն արդեն վերահսկողություն է իրականացնում Լաթաքիայում, Ռաքքայի հետ ահաբեկիչների կապը կխզվի առաջիկայում, իսկ Հալեպն էլ կմաքրվի ահաբեկիչներից:

Այսօր արդեն երբ Ռուսաստանն էլ է պայքարում ահաբեկչության դեմ, Թուրքիան ցույց է տալիս, որ միացել է ջիհադականների դեմ պայքարին:

Back to top button