
Թուրքիայի նորընտիր խորհրդարանի նախագահ է ընտրվել կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» Իսմաիլ Քահրամանը, հայտնում է Ermenihaber- ը։ Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Քահրամանն ընտրվել է 3-րդ փուլում` ստանալով 316 պատգամավորի քվե։
Նոյեմբերի 1- ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությոնների արդյունքում Թուրքիայի 550 տեղանոց միապալատ խորհրդարանում իշխող ԱԶԿ-ն ձևավորել է մեծամասնություն:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Մեջլիսի նոր նախագահի ընտրությունից հետո նշել է, որ կառավարություն կազմելու հարցում որևէ բարդություններ չկան, ամեն ինչ ընթանում է բնականոն և կարճ ժամանակում նոր կառավարություն կձևավորվի:
«Եթե նոյեմբերի 1-ի արդյունքները կոալիցիա կազմելու անհրաժեշտություն ստեղծեր, հետաքրքրության արժանի իրավիճակ կլիներ, բայց ընտրությունների արդյունքներն ակնհայտ են»,-ասել է Դավութօղլուն։




