Հասարակություն

Հայաստանի հույներն ու ասորիները «այո» են ասում, բայց որոշ «բայց»երով

lianaeghiazaryan
Ինչպե՞ս են վերաբերում սահմանադրական փոփոփոխություններին Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքները: Այսօր այս թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը եւ «Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը: Հունական համայնքում տրամադրվածությունն ավելի կոնկրետ է` հակված դեպի  «այո»-ն: Իսկ ասորական համայնքի ներկայացուցիչը նկատել է, թե սա իրենց գաղտնի քվեարկության իրավունքն է, բայց «կարող եմ ասել, որ դրական տրամադրվածություն կա»,-հավելել է Իրինա Գասպարյանը:

 

 

Հայաստանի հունական համայնքում մեծամասնությունը սահմանադրական փոփոխությունների հարցում «այո»-ի կողմնակիցն է, ընդ որում` այդ «այո»-ն չեն կապում որեւէ անձի հետ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Պոնտի» հունական հասարակական խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը: «Կարծում եմ` սահմանադրությունը փոխվում է ժամանակի շնչին համահունչ», ասաց: Բայց հույները նաեւ որոշակի վերապահումներ ունեն: Հարց առաջին ու հիմնական` ի վերջո ի՞նչ է տալու իրենց պառլամենտական հանրապետությունը, և ի՞նչն է  մեզ խանգարում այսօր արդյունավետ կառավարման համար, փոխանցեց «Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը: «Մեզ համար շատ կետեր բարդ է ընկալել` ելնելով ազգային մենթալիտետից»,- բացատրեց բանախոսը, բացի այդ` լրացնելու էլ շատ հարցեր կան, ու չափազանց կարեւոր է ազգային փոքրամասնությունների ներգրավումը իրենց վերաբերող հարցերի քննարկմանն ու լուծմանը: «Շատ երկրներում կա ազգային փոքրամասնությունների մասնակցությունը: Այդ համայնքների հոգսերը, խնդիրները որեւէ մեկն ավելի լավ ներկայացնել չի կարող»:

Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանն էլ նախ խուսափեց հստակ ներկայացնել իրենց դիրքորոշումը,  «սա մեր գաղտնի քվեարկության իրավունքն է», ասաց: Բայց, այդուհանդերձ, նկատեց նաեւ` ընդհանուր առմամբ դրական տրամադրվածություն կա»: «Լավ է, որ ազգային փոքրամասնություններին Ազգային ժողով ընդունելու համար կուսակցական լինելը պարտադիր չէ »,-ասում է Իրինա Գասպարյանը` հարցին մոտենալով որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Բայց երբ Մայր օրենքի նոր տարբերակին նայում է ՀՀ քաղաքացու աչքերով, Գասպարյանը նաեւ մի շարք մտահոգիչ կետեր է նկատում:

« 37 կետը` երեխայի իրավունքները, եւ 81 կետը` հիմնական իրավունքներն ու ազատությունները եւ միջազգային իրավական պրակտիկան: Ոնց կարելի է երեխային հենց փոքրուց սովորեցնել, որ իր շահերն ընտանիքի շահերից առանձին են: Այդ պրակտիկան, որ ուզում են արտասահմանից ներմուծել, ինձ թվում է` դա ընտանիքի քայքայման ուղին է»:

Կարդացեք նաև
Close
Back to top button