Հասարակություն

«Մեկ բացիկ=մեկ տուն». դեկտեմբերի 7-ին բնակարան կստանա եւս մեկ անօթեւան ընտանիք

annamartikyan

Աշնան ցրտերն սկսելուն պես Շիրակի թեմի Սուրբ «Յոթ վերք» եկեղեցու «Բարեգործական ջոկատ»­-ի երիտասարդները նախաձեռնել են  «Մեկ բացիկ=մեկ տուն»  ծրագրի երրորդ փուլը: Ծրագրով լուծվում են անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները:  Բացիկների վաճառքից գոյացած հասույթը հերթական անգամ կտրամադրվի 1988 թվականի երկրաշարժի հետևանքով մինչ օրս անօթևան մնացած ընտանիքներին բնակարանների գնման համար: Մեկ բացիկի արժեքը 400 դրամ է: Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցու բարեգործական ջոկատի կամավորները դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի հերթական տարելիցին հերթական բնակարանն ու ապագայի հույսը կնվիրեն եւս մեկ անօթեւան ընտանիքի:
1 Sequence 02.Still002 Sequence 02.Still003

Կարդացեք նաև

Back to top button