
Բելգիայում ահաբեկչությանն առնչվող անձանց վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու նպատակով ոստիկանական ստուգումների արդյունքում Բրյուսելի արվարձաններում երեկ ձերբակալվել է 7 անձ, հաղորդել է երկրի դատախազությունը: Բելգիայում ևս երկու մարդ ձերբակալվել է Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողություններին առնչություն ունենալու կասկածանքով:
Ի դեպ, Փարիզում ուրբաթ 13-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 130-ի: BFM հեռուստաալիքը հաղորցդել է, որ այսօր հիվանդանոցում մահացել է ծանր վիրավորներից մեկը:




