Միջազգային

Պուտին- Օլանդ հանդիպմանը կքննարկվի ահաբեկչության դեմ համատեղ պայքարը

marlenahovsepyan
Ֆրանսու Օլանդն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն նոյեմբերի 26-ին՝ Ռուսաստանի մայրաքաղաքում՝ քննարկելու Մոսկվայի և Փարիզի համատեղ քայլերն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև սիրիական ճգնաժամը: Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Կրեմլը ողջունում է Ֆրանսիայի առաջարկը՝ ստեղծել լայն կոալիցիա աշխարհի մի շարք երկների մասնակցությամբ «Իսլամական պետության» դեմ արդյունավետ պայքարելու նպատակով: Ուշակովն ընդգծել է, որ Օլանդի այցը Մոսկվա կայանալու է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, երկու երկների ղեկավարների բանակցությունները կընթանան աշխատանքային ճաշի շուրջ, որից հետո կկայանա Պուտին-Օլանդ համատեղ ասուլիսը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Իսլամական պետության դեմ արդյունավետ պայքարելու համար ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է համախմբի բոլոր երկներին:

«Անհրաժեշտ է ստեղծել լայն կոալիցիա, որի մաս կկազմի նաև Ռուսաստանը», ասել է Օանդը: Նախօրեին Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է ներկայացրել բանաձևի նախագիծ, որում կոչ է անում կրկնապատկել և համակարգել ջանքերը ահաբեկչական հարձակումները կանխելու և ճնշելու նպատակով: Ռոյթեր գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի ներկայացրած փաստաթուղթը գրեթե կրկնում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո Նյու-Յորքում իրականացված ահաբեկչություններից հետո Վաշինգտոնի ներկայացրած և ՄԱԿ-ում ընդունված բանաձևը:

Կարդացեք նաև

Back to top button