


Թեեւ Աժ աշխատանքներում վերջին օրերին ուշադրության կենտրոնում էր 2016 թվականի բյուջեի նախագիծը, բայց մեկ այլ կարեւորագույն հարց էլ է խորհրդարանում առաջ քաշվել: Ուշադրության կենտրոնում է հայտնվել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը, նրա աշխատանքի արդյունավետությունն ու ԵԽԽՎ-ում նախապատրաստվող երկրորդ հակահայկական բանաձեւը: Այս ամենը պատճառ էր դարձել, որ խորհրդարան ժամաներ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Քաղաքական հանձնաժողովի նիստում հակահայկական մի նախագիծն արդեն քվեարկությամբ ընդունվել է, խոսքը՝ բրիտանացի պատգամավորի հեղինակած «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցն է: Հակահայկական մյուս զեկույցն առնչվելու է Սարսանգի ջրամբարին. այս մեկն էլ անվանել են «Ադրբեջանի սահմանային շրջանները միտումնավոր զրկում են ջրից»: Մանրամասները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:




