

Քննարկում կառավարման մոդելի փոփոխության շուրջ՝ խորհրդարանական, թե նախագահական կառավարման մոդելն է առավել արդյունավետ Հայաստանում: Մամուլի ազգային ակումբի կազմակերպած քննարկմանը հրավիված էին Սահմանադրական փոփոխությունենրին դեմ և կողմ քաղաքական ուժերը, սակայն, ԱՅՈ-ի նրանք քննարկմանը ներկա չեն գտնվել: Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը, Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Հայկական վերածնունդ հասարակական քաղաքական միավորման մամլո խոսնակ Վահե Մոսինյանն ու Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը իերնց փաստարկներն են ներկայացրել:
Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը կողմ է կառավարման խորհրդարանական մոդելին: Կառավարման մոդելի խորհրդրանական համակարգին կողմնակից Սաֆարյանը, սակայն, Սահմանադրական փոփոխություններին դեմ է:
Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը մոտ քառասուն տարի փնտրել ու գտել է ժողովրդավարությունը չափելու բանաձևը: Դրանից հետո այլևս խնդիր չկա, թե ինչպիսի համակարգ ես դու ընտրում, այլ քանի տոկոս է տվյալ երկրում ժողովրդավարությունը: Տեսության համաձայն, առավել ժողովրդավարական է, մարդու իրավունքները պահպանվում են այն դեպքում, երբ քաղաքացին մասնակցում է երկրի կառավարման համակարգին:
Հայկական վերածնունդ հասարակական քաղաքական միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը կարծում է, որ առաջարկվում է կեղծ խորհրդարանական մոդելի կառավարում՝ պարզաբանելով՝ հիմքում կայուն մեծամասնության դրույթն է, իսկ մենք ընդահանրապես չգիտենք, թե քանի տոկոսն է կազմելու կայուն մեծամասնություն, նշում է, որ լավագույն փորձ չկա նաև նախագահի երկրորդ փուլի կիրառման հարցում: Ժառանգություն կուսակցությունը նույնպես դեմ է առաջարկվող փոփոխություններին, կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանի դիտարկմամբ, կառավարման ճգնաժամ Հայաստանում չկա, իշխող կուսակցության նախընտրական ծրագրում խորհրդարանական կառավարման ձևի մասին որևէ դրույթ չկա: Մուրադյանը մի շարք փաստարկներ ներկայացրեց ու եզրակացրեց, որ Սահմանադրական փոփոխությունների անհարժեշտություն չկա:
Հավելեմ, որ Մամուլի ազգային ակումբի քննարկմանը հրավիրված էին նաև Սահմանադրական փոփոխություններին կողմ քաղաքական ուժերը, սակայն, նրանք քննարկմանը ներկա չէին:




