Միջազգային

Ադրբեջանը երկրորդն է ԻՊ-ին ֆինանսավորող երկրների շարքում

Ռուսաստանյան հատուկ ծառայություններն արձանագրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն արված մեծ չափերի հասնող դրամական փոխանցումներ Ադրբեջանից:

«Իզվեստիա» թերթի փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում անցկացված «Մեծ քսանյակի» (G-20) գագաթաժողովում հայտարարել էր, որ ԻՊ-ի ֆիննասովրումն իրագործվում է 40 երկրներից:

Հատուկ ծառայությունները պարզաբանել են, որ ԻՊ-ի համակիրները փողերը հավաքում են հիմնականում ինտերնետի միջոցով` սոցցանցերով  եւ կրաուդֆանդինգային հարթակներով:

Նշվում է, որ նրանք վարկեր են վերցնում կամ վաճառում ունեցվածքը: Բացի այդ, գոյություն ունեն ֆինանսավորման ձեւեր, որոնց մասին օգտատերը կարող է նաեւ չկռահել, օրինակ, մուսուլմանական ֆորումներում ինտերնետ-խանութներ, որտեղ ապրանքներն առաջարկվում են շատ բարձր հավելագնով:

«Նախնական վերլուծությամբ արդեն տեսնում ենք գործողությունների մեծ ծավալ: ԱՊՀ երկրներից առաջին տեղում է Ղազախստանը, երկրոդ տեղում է Ադրբեջանը, երրրոդ տեղում է Թուրքմենստանը», -հայտնել է «Իզվեստան»-ն:

Այդ երկրների թվում է նաեւ Ռուսաստանը, որտեղից 2013-2014 թվականներին 3,5 հազար ռուսաստանցիներ ԻՊ-ին ավելի քան 4,5 մլն դոլար են փոխանցել, թերթին հայտնել է «Ռոսֆինմոնիտորինգ»-ի աղբյուրը:

Աղբյուրը՝ artsakhpress-ի

Կարդացեք նաև

Back to top button