

Այսօր պայթյունի սպառնալիքի պատճառով Ֆլորիդա նահանգում արտակարգ վայրէջք է կատարել A320 ինքնաթիռը: Օդանավում եղել է 92 ուղևոր և անձնակազմի անդամները: Պայթյունի մասին ահազանգել է ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ: Ուղեբեռը ստուգել են սակրավորները, ինքնաթիռում պայթուցիկ սարք չի գտնվել:




