Միջազգային

Աստանայում ահաբեկչություններ են կանխվել

Ղազախստանի ՆԳՆ-ն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները երկաթուղում, օդանավակայաններում՝ ԻՊ-ի գրոհայինների կողմից հնարավոր ահաբեկչությունների հետ կապված:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ծայրահեղական խմբավորում է բացահայտել, որն ահաբեկչություններ էր ծրագրել Աստանայում: Այս մասին հայտնել է Աստանայի քաղաքային խորհրդի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Ձակսիբեկովը:

Ահաբեկիչները ձերբակալվել էին դեռեւս ամռանը, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Ներկայումս, ըստ նրա, ահաբեկչության դեմ ուղղված հարցերը գտնվում են առաջին տեղում:

Ղազախստանի ՆԳՆ-ն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները երկաթուղում, օդանավակայաններում՝ ԻՊ-ի գրոհայինների կողմից հնարավոր ահաբեկչությունների հետ կապված:

Back to top button