ԿարևորՄիջազգային

Մալիում պատանդներն ազատ են արձակվել. հաղորդվում է 27 զոհի մասին (լրացվող)

նկարը ՏԱՍՍ-ի

լրացված 20.40

BBC News- ի փոխանցմամբ, ահաբեկիչների կողմից Մալիի մայրաքաղաքում գտնվող Radisson Blu հյուրանոցում պատանդ վերցված մարդիկ ազատ են արձակվել: Հյուրանոցի անվտանգության ծառայությունները հյուրանոցում հայտնաբերել են 27 մարմին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրոհի ժամանակ երեք հարձակվողները ոչնչացվել են:


լրացված 
17.11

Հատուկ ուժայինների գրոհի արդյունքում Մալիի մայրաքաղաք Բամակոյի Radisson Blu հյուրանոցից ազատվել է 80 պատանդ: Հաղորդում է Reuters գործակալությունը՝հղում անելով տեղական հեռուստատեսությանը:

Ըստ ականատեսների, հատուկ ուժերի զինվորները  հարկ առ հարկ ազատագրում են գրոհայիններից: Ամենուր լսվել են կրակոցներ: Ազատագրման գործընթացին ներգրավված է շուրջ  50 ֆրանսիացի զինվորներ:


լրացված 
15.30

Մալիի ուժային կառույցները գրոհով փորձում են ազատել մայրաքաղաք Բամակոյի  Radisson Blue հյուրանոցը, որն այսօր ավելի վաղ գրավել էին ահաբեկչիները: Հողորդվում է, որ հաջողվել է ազատել մոտ երկու տասնյակ պատանդների: Հարձակման պահին շենքում եղել է 170 մարդ՝ 140 այցելու և հյուրանոցի 140 աշխատակից:

Ավելի վաղ հաղորդվում էր երեք սպանվածի մասին, սակայն բրիտանական The Daily Mail պարբերականը հայտնում է, որ սպանվածների թիվը հասել է 9-ի: Թե որ երկների քաղաքացիներ են զոհվածները, չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ պատանդների մեջ կան 10-ից ավելի Չինաստանի քաղաքացիներ, նաև ֆրանսիացիներ և թուրքեր:

Reuters գործակալության աղբյուրները հայտնել եմ, որ հյուրանոց ներխուժած ծայրահեղականները բացականչել են Ալլահ Աքբար: Ֆրանս-պրեսն իր հերթին հայտնել է, որ ահաբեկիչներն ազատ են արձակել այն պատանդներին, որոնք կարողացել են մեջբերումներ անել Ղուրանից, ամենայն հավանականությամբ, համոզվելու, որ նրանք մահմեդական են: ՏԱՍՍ գործակալությունը փոխանցում է, որ այս պահին ազատության մեջ գտնվող պատանդների թվում են Turkish Airlines ավիաընկերության երեք աշխատակից, նրանց ահաբեկիչներն են ազատ արձակել, թե Մալիի յհատուկ ծառայությունների գրոհի հետևանքով են դուրս բերվել հյուրանոցից, դեռևս հայտնի չէ:

լրացված 14.39

Ահաբեկիչները քիչ առաջ բաց են թողել Մալիի մայրաքաղաքի Radisson հյուրանոցում պատանդ վերցրած անձանց մի մասին, հայտնում է Reuters գործակալությունը: Ֆրանս-պրեսի թղթակիցը Մալիից հաղորդել է, որ գրոհայիններն ազատ են  արձակել այն պատանդներին, որոնք կարողացել են մեջբերումներ անել Ղուրանից, ամենայն հավանականությամբ, համոզվելու, որ նրանք մահմեդական են: Թե քանի մարդ է ազատ արձակվել հայտնի չէ: Իր հերթին բրիտանական The Daily Mail պարբերականը հայտնում է, որ սպանվածների թիվը հասել է 9-ի: Ի դեպ, վերջին տվյալներով հարձակում իրականացնողները ոչ թե 2, այլ 10 են եղել:

հրապարակված 13.30-ին

Զինված անձինք Մալիի մայրաքաղաքի Ռեդիսոն Բլու հյուրանոցում պատանդ են պահում հյուրանոցի այցելուներին: Չճշտված տվյակներով՝ ավելի քան 170 մարդու: BBC News-ի փոխանցմամբ, զոհվել է առնվազն 3 մարդ: «Ամեն ինչ տեղի է ունենում յոթերորդ հարկում, ջիհադականները կրակ են բացել», ֆրանսիական հեռուստատեսությանը հայտնել է Մալիի անվտանգության ծառայության աղբյուրը: Associated press-ի փոխանցմամբ էլ, հարձակման պահին հյուրանոցում եղել են ֆրանսիացի չինովնիկներ եւ մեծ թվով իմամներ:

РБК-ի հաղորդմամբ, Radisson Blu-ի ղեկավարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով, հարձակումն իրականացրել է երկու ջիհադիստ:Հարձակման պահին հյուրանոցում եղել է 140 այցելու և 30 աշխատակից:

Արևմտյան մամուլը տեղի ունեցածն արդեն որակել է որպես ահաբեկչություն, Radisson Blu հյուրանոցում են կանգ առնում Մալի այցելող արևմտյան չինովնիկները: Պաշտոնական հայտարարություն հարձակման վերաբերյալ դեռևս չի հնչել:

Ըստ Մալիի Անվտանգության ծառայության տվյալների՝ ահաբեկիչները հյուրանոց են մտել դիվանագիտական համարանիշով ավտոմեքենայով:

 

 

Կարդացեք նաև

Back to top button