Հասարակություն
Շամամ Հարությունյանը՝ սոցապփոխնախարար
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Շամամ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
56- ամյա Շամամ Հարությունյանը ծնվել է Աբովյանի շրջանի Գեղաշեն գյուղում, սովորել Երևանի ժողտնտեսության ինստիտուտում։ 1993 թվականին աշխատում է սոցիալական ապահովության համակարգում, 2002- ից՝ սոցիալական ապահովության նախարարության «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ։