Տարին բարեհաջող էր Բյուրականի Աստղադիտարանի համար
Բյուրականի Աստղադիտարանի համար այս տարին եղել է հաջողությունների տարի: Շահագործվել են երկու մեծ դիտակները, վերազինվել ու վերականգնվել է մշակութային այս օջախը, հռչակվել ազգային արժեք և դարձել տարածաշրջանային կենտրոն: Աստղադիտարանի ձեռքբերումներն է ամփոփել ու վերջին օրերին հանրապետության տարածքում դիտված ուժգին քամու՝ աստղադիտարանին հացրած վնասներն է ներկայացրել կենտրոնի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Վերջին օրերին հանրապետության տարբեր մարզերում դիտված ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել նաև Բյուրականի Աստղադիտարանին: Կենտրոնի տնօերն Հայկ Հարությունյանի խոսքով՝ այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ձմռան նախաշեմին վնասները չբազմապատկվեն:
Գրեթե ամբողջովին տապալվել է 50-60 տարվա կյանք ունեցող Աստղադիտարանի հարակից այգին: Այժմ էլ Բնապահպանության նախարարության հետ բանակցություններ են տարվում ծառերի մի մասը փրկելու համար: Բնության այս արհավիրքից Աստղադիտարանին հացված վնասներից զատ այս տարին մշակությաին կենտրոնի համար եղել է ձեռքբերումների տարի:
Վերականգնվել և վերազինվել է գիտական կենտրոնը, որն էլ միջազգային աստղադիտական միության որոշմամբ դարձել է տարածաշրջանային կենտրոն: Ի դեպ, նման կենտրոններ աշխարհում ինն են: Տարածաշրջանային կենտրոնում այս տարի շահագործվել են նաև երկու մեծ դիտակները: 90-ականների սկզբից չաշխատող 1 մետրանոց դիտակը, որը 20-րդ դարում աշխարհում ամենաարդյունավետ աշխատած դիտակներից մեկն էր, 2006 թվականից վերսկսվել են դրա վերականգնման աշխատանքները, իսկ այս տարի աստղագետները ստացել են առաջին արդյունքները:
«Առաջին անգամ այսքան մեծ ընդմիջումից հետո մենք կարողացանք այդ դիատկի միջոցով ստանալ գիտական պատկեր»:
Իսկ 2,6 մետրանոց դիտակն էլ, Բյուրականի Աստղադիտարանի տնօերն Հայկ Հարությունյանի խոսքով, աշխատել է դադարներով և թույլ հզորությամբ: Անցած տարի սկսված վերականգնողական աշխատանքների շնորհիվ այս տարի արդեն դիտակով կատարվում են դիտումներ:
«Հունվարից էլ նախատեսում են այն դարձնել օրացուցային: Ժամանակը բաշխվելու է տարբեր թեմաների համար: Դրանք լինելու են և Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներ, և՛ դրասից նաև հայտեր, որոնք կկարողանան դիտակով կատարել աշխատանքներ»:
Աստղադիտարանն իր ֆինանսական միջոցների հաշվին ձեռք էբերել նոր լուսաընդունիչ սարք, որն էլ, տեղադրվելով մեծ դիտակի վրա, հնարավորություն կընձեռի դիտումներ կատարել ժամանակակից մեթոդներով: Իսկ հաջորդ տարին աստղադիտարանի համար հոբելյանական է: Լրանալու է մշակութային օջախի ստեղծման 70-ամյակը: Աստղագետների ցանկությունն է, որ հաջորդ տարում կարողանան դիտումները կատարել ժամանակակից մեթոդներին համապատասխան: 2016 թվականին նախատեսում են երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը կազմակերպել եվրոպական հարավային աստղադիտարանի հետ համատեղ: Նմանօրինակ դպրոց կազմակերպվել է 1987 թվականին: