Միջազգային

Ահաբեկիչները կարող են քիմիական զենք օգտագործել.Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը նախազգուշացրել է ահաբեկիչների կողմից քիմիական կամ կենսաբանական զենքի օգտագործման վտանգի մասին:«Ահաբեկչությունների կազմակերպիչների հրեշավոր երևակայությունը անսպառ է: Մենք դա գիտենք և չենք բացառում, որ հանցագործները կարող են նաև քիմիական զենք կիրառել, ուստի անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ»,- ասել է Վալսը՝ խորհրդարանում ելույթի  ժամանակ: Ֆրանսիական կառավարության ղկավարը նաև հայտնել է, որ արտակարգ դրությունը երկրում կերկարաձգվի ևս երեք ամսով: Ֆրանսիայում արտակարգ դրություն էր հայտարարվել Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:

Back to top button