Հասարակություն

Վարչապետը հորդորել է չխուսափել լրագրողներից

hasmikdilanyan
 Գործադիրի ամենշաբաթյա  նիստերից հետո  լրագրողները   կառավարության մուտքի մոտ սպասում են նիստին մասնակցող կառավարության անդամներին: Նրանց հիմնական մասը, սակայն, գործադիրի շենքը լքում է ետնամուտքով: Այսօր՝ կառավարության նսիտի սզկբում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հորդորել է, որ  օգտագործել այդ  առիթը՝  հանրության հետ ևս մեկ անգամ լրագրողների միջոցով հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար: Կառավարության ղեկավարի դիտարկմամբ,  վերջերս հարցեր են  բարձրացվում, վարկերի մասին:

«Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած հանրությանը պարբերաբար տեղեկացնել իրականացվող ծրագրերի արդյունքների մասին կոնկրետ ցուցանիշերով, ընթացքի հաջողություններով ևւ դժվարություններով: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, և դա պետք է ապացուցենք մեր վարքով և գործով»,- կառավարության նիստի սկզբում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նկատելով, որ կառավարությունը որդեգրել է  բաց և թափանցիկ գործելաոճ:

«Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկանյացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները՝ ակտիվորեն շփվելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Հորդորում եմ բոլոր նախարարներին ավելի ակտիվ և նախաձեռնող լինել այս հարցերում»,- հանձանարարել է կառավարության ղեկավարը: 

 

Կարդացեք նաև

Back to top button