Վերլուծական

Եվրոպական միֆերը փշուր-փշուր եղան.կրոնագետ

hasmikmartirosyan
Ահաբեկչություններն այսօր լայն տարածում են գտել աշխարհում և սպառնալիք դարձել մարդկության անվտանգության համար: Շարմ էլ Շեյխ-Սանկտ-Պետերբուրգ ավիաչվերթն ու Ֆրանսիայի ահաբեկչությունները վառ օրինակ: Իսլամական պետություն խմբավորման  գաղափաախոսությունն ու այդ ճանապարհին ընտրված ու արդարացված պայքարի մեթոդները գերտերություններին ստիպում են նստել բանակցային սեղանի շուրջ ու համատեղ ջանքերով պայքարել Ջիհադի դեմ: Ինչ նոր մարտահրավերների առջև է կանգնած այսօր աշխարհը նոր թափ ստացող ահաբեկչական ալիքի և իսլամական ծայարահեղ գաղափարախոսության խաչմերուկում՝ ներկայացնում են Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը և աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

 

 

Այսօր Ջիհադն ընկալվում է, որպես ահաբեկչություն, պատերազմ ընդդեմ այլադավանների կամ այլ կրոնի ներկայացուցիչների դեմ: Տեր Եսայի քահանա Արթենյանը Ղուրանում գրված Ջիհադի բացատրությունը ներկայացնելով, ընդգծում է, որ ուղղափառ մահմեդական կրոնը նման առաքելություն չի ստանձնել, և նման ահաբեկչությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում ծայրահեղ մահմեդականների կողմից իրենց դավանանաքի արդյունքը չեն:

Ավելին, ըստ  Տեր Եսայի քահանա Արթենյանի, մահմեդական կրոնի պատկերացումների համաձայն, եթե նույնիսկ խոսում ենք Ջիհադի մասին՝ որպես սրբազան պատերազմ անհավատների դեմ, կրոնի հետևորդները ունեն այսպիսի մոտեցում, ովքե՞ր են անհավատները, նրանք են, ովքեր չունեն Սուրբ Գիրք, իսկ եթե որևէ կրոն դավանող  ունի Սուրբ գիրք մահմեդակնները՝ անհավատ չեն համարում:

Քահանա Արթենյանը, իհարկե, վերապահումներով նշում է, որ ծայարահեղական գաղափարաներով և մոտեցումներով առաջնորդվողների մոտ ընդհանուր Ջիհադի կիրառումն ու ընկալումը զուգահեռվում է ահաբեկչության հետ, ու հիմքում ունի աշխարհում տարածել մահմեդականությունը, սակայն ուղղափառ վարդապետությամբ մահեմդակաների շրջանում այլ ընկալվում է՝ որպես մաքրագրվել, սրբագրվել՝ կրոնի սկզբունքների համաձայն: Այդուամենայնիվ, ինչ հետևանք կարող է ունենալ այս պայքարը ՝քրիստոնեաների համար, քանի որ աշխարում տեղի ունեցող զարգացումները տանում են դրան, հարցին Տեր Եսային պատասխանեց. «Իրականացվող ահաբեկչությունները պետք չէ առանձնացնել միայն ուղղված քրիստոնյաներին, քանի որ ցանկացած բռնություն արհավիրք ու ողբերգություն է բոլորի համար: Եթե անմեղ մարդիկ են զոհվում այդ գործողությունների արդյունքում, դա արդեն արհավիրք է»:

Այն դիտարկմանը, որ տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները անջրպետ են ստեղծում մահմեդականների և քրիստոնեաների միջև, իրողություն է, Տեր Եսայի քահանան ընդգծեց, որ ծայրահեղական մոտեցմումը, որը Իսլամական խմբավորման կողմից տարածվում է և սարսափի մեջ է պահում աշխարհին, վերջինիս դեմ պայքարում են նաև հենց մահմեդականները:

Կարևորը հարցերից մեկ, հեռո՞ւ է այս ամենից Հայասատանը, որն իր աշխարհագրական դիրքով շատ մոտ է թե՛ Իսլամական պետություն խմբավորման գաղափարակիցներին, թե՛ նրանց սնողներին, Տեր Եսայի քահանա Արթենյանը միանշանակ պատասախալ տալ չկարողացավ, նշելով, որ «դրան պետք է գնահատական տան մասնագետները»:

Իսկ ահա կրոնագետ, աստավածաբան, կրոնագետ Վարդան Խաչատրյանը, նշում է, որ Իսլամական պետության գաղափարախոսության և ծրագրերի իրականացման հիմքում ընկած է նաև  Հարավային Կովկասը, այդ թվում և Հայաստանը, քանի որ պետք է  լուծվի թուրքալեզու իսլամի խնդիրն ամբողջականացնելու համար:

«Իսլամիստական պետության շարքերում կռվում են մարտիկներ աշխարհի շուրջ 80 երկրներից: Իսկ մեզ համար վտանգավորն այն է, որ ծայրահեղականների այս զանգվածները գալիս են մեր հարակից տարածքներն արդեն: Հայաստանն է գլխավոր խութը՝ ընկած թուրքալեզու իսլամի ամբողջականացման ճանապարհին՝ Թուրքիայից Ադրբեջան, ապա՝ միջինասիական հանրապետություններ: Մեզ չի կարող չանհանգստացնել և այն իրողությունը, որ Ադրբեջանում լցվել են քարոզիչներ, որոնք կրոնական և իսլամիստական նոր որակներ են արմատավորում բնակչության գիտակցության մեջ: Եվ հայերի եկեղեցիների պայթեցումը բոլորովին պատահական չէր»:

Վարդան Խաչատրյանը ելքը տեսնում է, ոգեղեն լիցքով բանակ ունենալու մոջ, որը կարող է առճակտվել նման հակառակորդի հետ և մոնոլիտ երկիր, ու միևնույն ժամանակ անմիտ է համարում այն տեսակետը, որ խմբավորման գաղափարները կրում է ստվար զանգված: «Նրանք բավականին շատ են և գաղափարական այնպիսի պայքարի գիտակցությամբ են լցված, որոնց համար մահն ավելի ցանակալի է, քան ապրելը՝ մասնավորապես հանուն գաղափարների տարածման, ու Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունը փշուր-փշուր արեցին եվրոպական միֆերը, որոնք ի հակակաշիռ տարածվում և պարտադրվում էին պետություններին»:

«Այժմ Եվրոպայում գոյություն ունեցող պատկերացումները հիշեցնում  են խառնիճաղանջ վիճակ, գլխավոր վեկտորը, որը կարող ենք շոշոփել, սա է՝ եվրոպական միֆերը փշուր-փշուր եղան՝ բախվելով իսլամական ալեհատին, որը բաղկացած է իսլամական փախստականներին, որոնց մեջ կան և ջիհադիստներ և հենց այդ քաղաքականությունից մազապուրծ եղած մարդկանացից, գալիս են Եվրոպա կարծր մշակութաբարոյական պատեկերացումներով, որն օտար է Եվրոպային, քանի որ հիմնված է շարիաթի հիմունքների վրա»:

Իսկ թե որոնք են այդ եվրոպական արժեքները, հարցին կրոնագետը տարակաուսած պատասխանում է նշելով, այսօրվա Եվրոպան բավականին բարդ է, քանի որ Շվեցարիայում խորհրդարանական քննարկման առիթ է դարձել, հետևյալ հարցը՝ արժե պետական դրոշի վրայից հանել խաչը, թե ոչ, քանի որ երկրում բնակվող  իսլամադավան քաղաքացիների համար խոնահվելը և պատիվ անելը ստորացուցիչ է, ավելին՝ Մեծ Բրիտանիայում պառլամենտական քննարկումների թեմա է հարց, որն արդեն օրենքի ուժ ունի, խաչը վզին գցած պետական ծառայողները պետք է ազատվեն աշխատանքից, այժմ էլ քննարկվում է՝ կարելի է խաչը կրել թաքցված եզրույթը: «Սա է Եվրոպան իր վարած քաղաքականությամբ»,-ամբողջացնում է միտքը Վարդան Խաչատրյանը հավելելով, որ աննախադեպ միջոցառումները, որոնք այսօր սկսվել են տասնամյակններ շարունակ առկա էին և խրախուսվում էր պետականորեն:

 

Back to top button