
Ֆրանսիական iTele հեռուստաալիքի տվյալներով՝ Փարիզի Սեն Դենի արվարձանում իրականացված հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է արգելափակված վերջին ահաբեկիչը։ Մահապարտ կինը, որը զոհվել է Փարիզում հատուկ գործողության ընթացքում, հասցրել է գործի դնել պայթուցիկ սարքը։ Այս մասին հայտնում է BFM-ը՝ հղում անելով քննության աղբյուրին։
Վերջին տվյալներով՝ ընդհանուր առմամբ գործողության ընթացքում զոհվել է 3 մարդ, ևս 2-ը կամ 3-ը ձերբակալվել են։




